Մանակավարժական նորարարական փորձի տարածումը կարող է իրականացվել հետևյալ ուղղություններով.
- Առարկայական նախագծային-բլոգային ուսուցման,
- ծիսական,տեխնոլոգիական, մեդիա-տեխնոլոգիական, հայրենագիտական, բնապահպանական, մշակութային, քաղաքացիական կրթության նախագծերի
- տեղեկատվական,
- Կրթական ծրագրի մշակման-կազմակերպման-տարածման նորարարական փորձի:
Ներկայացվող պահանջներ
- Նախագծում պետք է նշված լինի տարածվող փորձի բովանդակությունը (ինչ փորձ, ինչ առարկա, ինչ ոլորտ)
- նշված լինեն հնարավոր շահառուները, հետաքրքրված անձիք (այսինքն՝ ում համար է արվում, ով է այդ փորձի հնարավոր ընդունողը, կատարողը)
- Փորձի փոխանակման ծրագիրը (բլոգում հրապարակված լինեն տարածվող նյութերը, հոդվածները, տեսանյութերը և այլն)
- Նախագծում նշված լինեն հնարավոր իրականացողները (դասավանդող, սովորող, սովորող սովորեցող, և այլն)
- Նշվի նախագծի ժամկետները, հնարավոր զարգացումը (փոխայցելություններ, համագործակցություններ, հնարավոր համատեղ պլեներներ, համերգներ, բաց դասեր)
- Նշվի փորձի տարածման միջոցները (ֆիզիկական այցելություններ, վարպետության դասեր, սեմինարներ, վերապատրաստումեր, վիրտուալ տարածում՝ համապատասխան բլոգի տրամադրում, օրիակ՝ Ձայնադարան, պատանեկան ամսագրեր, ենթակայքեր, դասավանդողների բլոգներ և այլն, սոցցանցեր, էլ.փոստ, Skype և այլ)
- Փորձի ներկայացման ուսումնական բլոգ կամ դասավանդողի ուսումնական բլոգում համապատասխան բաժին՝ ուսումնական նյութերով.
- Ուսումնական նյութերը՝ ներկայացվող նախագծի արդյունքներ, մեթոդական հոդված, տեսադաս, փորձի տարածման նախագիծ կամ նախագծեր՝ կլոր սեղանի հայտարարություն (հայտարարություններ), սովորող-սովորեցնող նախագծով ուսումնական ճամփորդության նախագիծ, լուսաբանում։
Գնահատման ցուցանիշները
- Կլոր սեղանի մասնակիցների կազմը, նրանց արձագանքը
- Սովորող-սովորեցնող նախագծով իրականացված հանդիպումների մասնակիցների կազմը, նրանց արձագանքը
- Հետագա գործընկերության նախագծեր
- Մենթորական լաբորատորիայի գործարկում
Անվանակարգի պատասխանատու՝
Մարինե Մկրտչյան