Մանկավարժական փորձի տարածման ուսումնական նախագիծ

Մանակավարժական նորարարական փորձի տարածումը կարող է իրականացվել հետևյալ ուղղություններով.

  • Առարկայական նախագծային-բլոգային ուսուցման,
  • ծիսական,տեխնոլոգիական, մեդիա-տեխնոլոգիական, հայրենագիտական,   բնապահպանական, մշակութային, քաղաքացիական կրթության նախագծերի
  • տեղեկատվական,
  • Կրթական ծրագրի մշակման-կազմակերպման-տարածման նորարարական փորձի:

Ներկայացվող պահանջներ

  • Նախագծում պետք է նշված լինի տարածվող փորձի բովանդակությունը (ինչ փորձ, ինչ առարկա, ինչ ոլորտ)
  • նշված լինեն հնարավոր շահառուները, հետաքրքրված անձիք (այսինքն՝ ում համար է արվում, ով է այդ փորձի հնարավոր ընդունողը, կատարողը)
  • Փորձի փոխանակման ծրագիրը (բլոգում հրապարակված լինեն տարածվող նյութերը, հոդվածները, տեսանյութերը և այլն)
  • Նախագծում նշված լինեն հնարավոր իրականացողները (դասավանդող, սովորող, սովորող սովորեցող, և այլն)
  • Նշվի նախագծի ժամկետները, հնարավոր զարգացումը (փոխայցելություններ, համագործակցություններ, հնարավոր համատեղ պլեներներ, համերգներ, բաց դասեր)
  • Նշվի փորձի տարածման միջոցները (ֆիզիկական այցելություններ, վարպետության դասեր, սեմինարներ, վերապատրաստումեր, վիրտուալ տարածում՝ համապատասխան բլոգի տրամադրում, օրիակ՝ Ձայնադարան, պատանեկան ամսագրեր, ենթակայքեր, դասավանդողների բլոգներ և այլն, սոցցանցեր, էլ.փոստ, Skype և այլ)
  • Փորձի ներկայացման ուսումնական բլոգ կամ դասավանդողի ուսումնական բլոգում համապատասխան բաժին՝ ուսումնական նյութերով.
  • Ուսումնական նյութերը՝ ներկայացվող նախագծի արդյունքներ, մեթոդական հոդված, տեսադաս, փորձի տարածման նախագիծ կամ նախագծեր՝ կլոր սեղանի հայտարարություն (հայտարարություններ), սովորող-սովորեցնող նախագծով ուսումնական ճամփորդության նախագիծ, լուսաբանում։

Գնահատման ցուցանիշները

  • Կլոր սեղանի մասնակիցների կազմը, նրանց արձագանքը
  • Սովորող-սովորեցնող նախագծով իրականացված հանդիպումների մասնակիցների կազմը, նրանց արձագանքը
  • Հետագա գործընկերության նախագծեր
  • Մենթորական լաբորատորիայի գործարկում

Անվանակարգի պատասխանատու՝

Մարինե Մկրտչյան

[email protected]