Մասնակից՝ Անուշ Աթայան
Խմբային աշխատանքի դեպքում նշել մյուս հեղինակների անունները՝ 2-րդ դասարան
Էլեկտրոնային փոստի հասցե` [email protected]
Երկիր, մարզ, քաղաք, գյուղ՝ ք. Երևան
Հաստատություն՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Դպրոց՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ
Դասարան՝ Այժմ` 3-րդ դասարան
Ներկայացվող նյութի(երի) համառոտ նկարագրությունը(ները)՝ Դասարանում կարդացել էի Աղայանի «Ամենաուժեղը» հեքիաթը, քանի որ կրթահամալիրում Աղայան + Ռոդարի նախագծի ընթացքն էր, սկսեցինք քննարկել, թե ինչ մասնագիտություններ գիտեն: Սովորողները թվարկեցին իրենց ծանոթ մասնագիտությունները, շատերն էլ հարցրեցին, թե ի՞նչ է մասնագիտությունը: Հետո հերթով թվարկեցին իրենց ընտանիքի անդամների զբաղմունքները, ինչ գործ են անում: Զբաղմունքներն անվանակոչեցինք. եթե բուժում է, ուրեմն բժիշկ է, եթե նկարում է` նկարիչ է… Սկսեցինք խաղալ ռոդարիական հնարքներով, թե որ մասնագիտությունն է ամենաուժեղը: Ձայանգրման ընթացքը զվարճալի էր և հետաքրքիր, երկար մտածում էին, որ մասնագիտությունը կապեն մյուսի հետ, զարմանալի էր, բայց շատ մասնագիտություններ գիտեին: Սկզբում բացատրեցի, որ մի մասնագիտությունը պետք է մյուսից ուժեղ լինի, բայց թե ինչպես խաղացին, մեկը մյուսին հերթ չտալով, խաղարկելով, վիճելով, ասածը հիմնավորելով, ես ինքս էլ զարմացա:
Անվանակարգ՝ Ուսումնական պարապմունքների նոր կազմակերպում