Հանրակրթական դիջիթեքը թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նախագծերի ստուգատես է: Դիջիթեք 2024 ստուգատեսի նպատակն է ներկայացնել հանրակրթության ուսուցման մեջ հեղինակային կրթական ծրագրի ուսուցումը թվային տեղեկատվական տեխոնոլոգիաների բնագավառում։ Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները, սաները ներկայանում են 2023 թվականի և ստուգատեսի ընթացքում այս բնագավառում իրենց կատարած աշխատանքներով։
Մասնակիցներ՝ կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցի սովորողներ, ուսուցիչներ և պարզապես հետաքրքվողներ ։
Ստուգատեսին հայտատուն կարող է ներկայանալ ինչպես մենակ, այնպես էլ՝ խմբով ։
Ժամանակահատված՝ հունվարի 4-26
Ստուգատեսի ընթացք
հունվարի 4-7
Այս փուլում դպրոց պարտեզների, միջին և հետազոտական ավագ դպրոցների, քոլեջի համակարգողները և իրենց հետ աշխատող խմբերը ստեղծում են իրենց լոգոն, բացիկները, հայտարարությունները։ Պատրաստում են հայտի ձևաթուղթ, տարածում հայտարարությունը բլոգում, ենթակայքում (սոցկայքերում):
հունվարի 8-26
Այս փուլում ստուգատեսին մասնակցել ցանկացողը լրացնում է սահմանված ձևի հայտը։ Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով։ Համակարգող խումբը ընդունում է հայտերը։ Ներկայացված աշխատանքներից ընտրում է ստուգատեսի ուղղություններին բավարարող հայտերը և իր մասնաճյուղի կայքում ապահովում է ստուգատեսի ամենօրյա լուսաբանում` բոլորին հասանելի դարձնելով ընտրված նյութերը։
հունվարի 18-26
Կրթահամալիրի ախապես ընտրված դասավանդողների խումբը որոշում է 2024թ․ «Հանրակրթական Դիջիթեք» ամենամյա մրցանակակրին։ Մրցանակները հանձնվելու են 2024թ․ փետրվարի 2-ին՝ ուրբաթ համերգի ժամանակ։
Ստուգատեսի բովանդակությունն՝ ըստ տարիքային խմբերի
Առաջին խումբ (5-6 տարեկաններ)
Այս տարիքային խմբի ստուգատեսի նպատակն է ուսումնասիրել իր անհատական համակարգիչը։
- Ի՞նչ է համակարգիչը։
- Ի՞նչ եմ կարողանում անել իմ համակարգիչով։
Ներկայացումը կարող է լինել ֆիլմի, նկարաշարի, պատմության տեսքով: Դաստիարակը տեխնիկական օգնություն է ցույց տալիս:
Դաստիարակը կարող է պատրաստել խմբային փաթեթ ՝ այստեղ ներառելով , թե ինչ նպատակով են իրենք օգտագործում համակարգիչը։
Երկորդ խումբ (1-3 դասարաններ )
Այս տարիքային խմբի ստուգատեսի նպատակն է ուսումնասիրել իր անհատական համակարգիչը և իր տիրապետած ուսումնական գործիքները։
Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է.
- Ի՞նչ է համակարգիչը։
- Ի՞նչ համակարգչային ծրագրերի եմ տիրապետում, որո՞նք եմ կարողանում օգտագործել նաև դասապրոցեսին։
- Իմ ուսումնական բլոգը։
- Սովորող -սովորեցնող ի՞նչ նախագծի եմ մասնակցել, իմ սովորած ծրագիրը ինչպե՞ս եմ կիրառում դասապրոցեսում։
Ներկայացումը կարող է լինել ֆիլմի, նկարաշարի, պատմության տեսքով: Դասվարը տեխնիկական օգնություն է ցույց տալիս:
Երրորդ խումբ (4-6դասարաններ )
Սովորողը ներկայացնում է իր համակարգչում ունեցած ուսումնական գործիքները՝
- Իմ ուսումնական բլոգը․ ո՞ր հարթակն եմ ընտրել և ինչո՞ւ։
- Ի՞նչ համակարգչային ծրագրի եմ տիրապետում։
- Ո՞ր համակարգչային ծրագիրն եմ առավել շատ օգտագործում և ինչու՞։
- Ի՞նչ համակարգչային ծրագիր եմ սովորել դպրոցում կամ դպրոցից դուրս (ո՞ր ուսումնական կենտրոնում)։
- Սովորող -սովորեցնող ի՞նչ նախագծի եմ մասնակցել, իմ սովորած ծրագիրը ինչպե՞ս եմ կիրառում դասապրոցեսում։
Աշխատանքը կատարում է սովորողը: Դասավանդողը տեխնիկական օգնություն է ցույց տալիս: Աշխատանքը տեղադրվում է սովորողի բլոգում։
Չորրորդ խումբ (7-12 դասարաններ )
- Իմ ուսումնական բլոգը․ ո՞ր հարթակն եմ ընտրել և ինչո՞ւ։
- Ի՞նչ համակարգչային ծրագրերի է տիրապետում։
- Ո՞ր համակարգչային ծրագիրն(ներ ) եմ առավել շատ օգտագործում և ինչու՞։
- Ի՞նչ համակարգչային ծրագիր եմ սովորել դպրոցում կամ դպրոցից դուրս (ո՞ր ուսումնական կենտրոնում)։
- Իմ կազմած համակարգչային ծրագիրը, հավելվածը։
- Իմ ուսումնական նախագիծը (հետազոտական աշխատանքը)։
- Սովորող -սովորեցնող ի՞նչ նախագծի եմ մասնակցել, իմ սովորած գործիքը ինչպե՞ս եմ կիրառում դասապրոցեսում։
Աշխատանքը կատարում է սովորողը և տեղադրում իր բլոգում: Աշխատանքը ներկայացվում է ֆիլմի, նկարաշարի, պատումի տեսքով։ Դասավանդողը տեխնիկական օգնություն է ցուցաբերում սովորողին:
Ծրագրավորողների խումբ
- Իմ կազմած համակարգչային ծրագիրը (ներ), հավելվածը։
- Google workspace հարթակի տեղայնացում ավագ դպրոցում։
- Նոր ուսումնական գործիքի, ծրագրի ուսուցում. ուսումնական բաց պարապմունք։
- Ուսումնական ինտերնետը կրթահամալիրում։
Մանկավարժական աշխատողն իր բլոգում ներկայացնում է.
- նոր ուսումնական գործիք,
- իմ ստեղծած թվային փաթեթ,
- ուրևէ դասընթացում մոդուլ,
- մեթոդական հոդված։
Ներկայացումը լինում է ֆիլմի, նկարաշարի, մեկնաբանությունների, հոդվածի տեսքով:
«Հանրակրթական Դիջիթեք»-ի պատասխանատու կազմակերպիչներ
Միջին դպրոց — Նվարդ Սարգսյան ([email protected])
Ավագ Դպրոց – Հերմինե Անտոնյան ([email protected])
Հյուսիսային դպրոց – Անի Միրզոյան (Ani-Mirzoyan@mskh.am)
Հարավային դպրոց – Լուսինե Գասպարյան (l.gasparyan@mskh.am)
Արևելյան դպրոց — Սմբատ Պետրոսյան(smbat.petrosyan@mskh.am)
Արևմտյան դպրոց – Գրետա Բակունց (G-bakunts@mskh.am)
Քոլեջ -Մարիամ Մխիթարյան ([email protected])