Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից՝ ՀՀ ԿԳՆ
Պաշտոնական կայք edudigitech.mskh.am
Հանրակրթական դիջիթեքը ՏՀՏ միջոցների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որտեղ ըստ անվանակարգերի նյութ կարող է ներկայացնել ցանկացած ոք և ակնկալել հանրայնացում, աշխատանքի գնահատոմ և արդյունքերի տարածում: Ստուգատեսին մասնակցելու համար պետք է ունենալ ՏՀՏ միջոցներով կազմակերպված դաս, նախագիծ, ներկայացում, հոդված, մեթոդական մշակում կամ դրանց իրագործման ընթացքը ներկայացնող տեսանյութեր, ապա ընտրել անվանակարգը, որին, ըստ ձեզ, համապատասխանում է նյութը և լրացնել հայտը: Ստուգատեսին հայտ կարող են ներկայացնել ինչպես անհատները, այնպես էլ խմբեր, դասարաններ… Ստուգատեսն ամփոփվում է փետրվարի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում (հասցե՝ Բաբաջանյան 25 )
Անվանակարգերը՝
- Դիջիթեքը նախակրթարանում. թվային միջոցի, ծրագրի կիրառում, մանկավարժական փորձի տարածում՝ հոդված, տեսադաս
- Դիջիթեքը կրտսեր դպրոցում. թվային միջոցի, ծրագրի յուրացում, մանկավարժական փորձի տարածում՝ հոդված, տեսադաս
- Դիջիթեքը միջին և ավագ դպրոցներում
թվային միջոցի, ծրագրի յուրացում, մանկավարժական փորձի տարածում՝ հոդված, տեսադաս - Հեղինակային կրթական բաց ցանց. կլոր սեղանի նախագծում-կազմակերպում
- Դիջիթեքը լրացուցիչ կրթության, ինքնակրթության գործիք
- Հեռավար ուսուցման հեղինակային նյութերի փաթեթ
- Վարպետության դասերի դիջի-փաթեթ
Աշխատակարգը՝
Դեկտեմբերի 26-հունվարի 6՝ ստուգատեսային մեդիաբացիկների, պատկերանշանների մրցույթ-շքերթ, գործընկեր դպրոցներին ստուգատեսային շնորհավորանք-հրավերների փոխանցում:
Հունվարի 8— հունվարի 25՝ անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում, նյութերի հրապարակում, լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում:
Փետրվարի 1՝ ստուգատեսային տոն-ղափամա: