Անվանակարգին կարող են մասնակցել կրթահամալիրի տարբեր տարիների շրջանավարտները: Մասնակցելու համար հայտում լրացնում է սեփական գործիքի (բլոգ, կայք էջ կամ այլ վիրտուալ տարածք) հասցեն, որը որպես ուսումնական միջավայր ցանկանում է ներկայացնել ստուգատեսին:
Գնահատվում են.
- վիրտուալ տարածքում (բլոգ, կայքէջ, կայք) նյութերի տեղադրման հաճախականությունը
- նյութերի ստեղծականությունը (սեփական մտքեր, վերաբերմունք, դատողություններ, դիտարկումներ…)
- ՏՏ կարողությունները (համակարգչային օգտագործված ծրագերը, տեղադրված նյութերի որակը և այլն)
Անվանակարգի պատասխանատու՝
Նունե Մովսիսյան