Գործուն աջակցություն Հանրակրթական Դիջիթեքին, Հանրակրթական Դիջիթեքի տարածում անվանակարգում կարող են ընդգրկվել հետևյալ ուղղությունները.
- մեդիա-տարածքներով (բլոգ, անձնական կայք, սոց.ցանցեր, լրատվական միջոցներ) և ֆիզիկական միջավայրում ստուգատեսի տարածում
- Քննարկել անվանակարգերը, բանավեճեր և առցանց քննարկումներ կազմակերպել, հայտարարություններ, ստատուսներ և գովազդներ պատրաստել և տարածել
- Հրավեր-բացիկներ պատրաստել և տարածել համացանցում
Աշխատանքի արդյունքը պետք է լինի՝ կրթահամալիրում սովորող և չսովորող, չաշխատող անձանց ներգրավում ստուգատեսում (խորհրդատվություն, նկարահանում, համագործակցություն, հովանավորություն և այլն), նոր մասնակից, նոր գործընկեր, աջակցություն մրցանակային ֆոնդի ձևավորմանը: Աշխատանքի արդյունքը կարող է ներկայացվել հաշվետվության (գործունեությունը փաստող հղումներով), պատումի (հղումներով), տեսաֆիլմի կամ ռադիոլուրի տեսքով:
Անվանակարգի պատասխանատու՝
Լիլի Եղիազարյան