Լուսինե Բարխուդարյան, Սոֆյա Մամյան և ճամբարականներ
Հանրակրթական Դիջիթեք 2025 ստուգատեսի շրջանակում «Ընթերցասերներ-բնագետների» և 3.2 ջոկատները իրականացրեցին սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ։ Հանդիպման սկզբում «Ընթերցասեր-բնագետների» ջոկատը կրտսեր ճամբարականներին սովորեցրեց քայլ առ քայլ մուտք գործել և օգտվել Kahoot առցանց ծրագրից։ Այնուհետև 3.2 ջոկատները, «Ընթերցասերներ-բնագետների» ջոկատի կողմից ստեղծված QR կոդի միջոցով միացան արդեն կազմված խաղ-վիկտորինային։ Խաղի ընթացքում հնչեցին ինչպես զվարճալի, ուսուցողական, այնպես էլ անակնկալ ու արդեն սիրելի դարձած հարցեր, իսկ խաղի ավարտին հայտարարվեց ամենաշատ միավորներ վաստակած մասնակիցների անունները։ Նշեմ, որ խաղ-վիկտորինան շատ հետաքրքիր էր, ուսուցողական, և ճամբարականները մեծ ոգևորությամբ մասնակցեցին խաղին՝ ցանկություն հայտնելով ստեղծել իրենք իրենց խաղ-վիկտորինան և շարունակել համագործակցությունները։