Ծիսական ուսումնական պարապմունքը ազգային մշակույթի յուրացման արդյունավետ ձևերից է: Հատկապես ճիշտ է ընկալվում մասնակցի կողմից, երբ այն ընթանում է տվյալ ծեսի համար ճիշտ ընտրած միջավայրում: Համբարձման ծիսական պարապմունքը Հարավային դպրոց-պարտեզի սովորողների հետ անցկացվեց բնության գրկում: Քոլեջի Նախադպրոցական կրթության Զատիկի ծեսը անձրևի պատճառով նշվեց ներսում, սակայն դա չխանգարեց ստեղծել ազգային ծիսական ազատ, անկաշկանդ միջավայր:
Ուսումնական պարապմունքների կազմակերպման հետաքրքիր արդյունավետ ձև է ուսումնական երաժշտական ճամփորդությունը: Կոմիտասյան օրերին Հարավային դպրոց-պարտեզի սովորողների հետ ուսումնական պարապմունքն անցկացրեցինք Սուրբ Սարգիս եկեղեցու բակում՝ կազմակերպելով քայլարշավ: