Մասնակից՝ Դավթյան Սաբինա
Էլեկտրոնային փոստի հասցե` [email protected]
Երկիր, մարզ, քաղաք, գյուղ՝ ք. Երևան
Հաստատություն՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Դպրոց՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
Դասարան՝ 10-2
Ներկայացվող նյութի(երի) համառոտ նկարագրությունը(ները)՝ Թարգմանություններով սկսել եմ զբաղվել օգոստոսից և այդ ժամանակից իմ մեջ հետաքրքրություն առաջացավ։ Թարգմանել եմ տեղեկատվական նյութեր, առակներ, հետաքրքիր նյութ ուղեղի մասին և հոգեբանական նյութ։ Առաջին թարգմանությունս Հին Եգիպտոսի զարդեղենի մասին էր, որից հետո իմացա, որ այնտեղ, անկախ սեռից և սոցիալական կարգից, կրում էին զարդեր։
Նյութերը շատ հետաքրքիր էին, օրինակ` այն նյութը, որից իմացա, որ օգոստոսի 27֊ին երկնքում պիտի տեսնեինք երկու լուսին, բայց չտեսանք։ Նաև իմացա, որ 2017 թվականից ակնոցները դառնալու են ոչ պիտանի և աչքերի վիրահատությունները մնալու են անցյալում։ Իսկ հետո <<բարության բեկորները>> առակից հասկացա, որ պետք չէ մարդուն դատել իր հագուստով, կամ արտաքինով։
Անվանակարգ՝ Դիջիթեքը լրացուցիչ կրթության գործիք