Մասնակից՝ Մարինե Մարտիրոսյան
Էլեկտրոնային փոստի հասցե` [email protected]
Երկիր, մարզ, քաղաք, գյուղ՝ ք. Երևան
Հաստատություն՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Դպրոց՝ Արևմտյան դպրոց
Դասարան՝ 5 տարեկաններ
Ներկայացվող նյութի(երի) համառոտ նկարագրությունը(ները)՝ Ներկայացնում ենք բառուսուցման շրջանի մի փոքրիկ պատմություն, որի արդյունքում խաղալով, ծեփելով, պատկերելով սաները կարողանում են նկարել, գրել, պատկերել «տուն», «շուն» բառերը: Սաներն այնքան են ինքնուրույնացել, որ տանը շարունակում են ուսուցման ամենաոգևորիչ մասը՝ խաղով,սննդամթերքներով պատկերում, ծեփում են , պատմում-ներկայացնում օրվա տպավորությունները: Սաները պատկերելու, ծեփելու ընթացքում անհամաչափ,տարատիպ են պատկերում, բայց դա խնդիր չէ և անհանգստության տեղիք չպետք է տա, բնական առաջընթաց է, որի նախնական շրջանին հատուկ է , կարևորը սաների ոգևորությունն է , իրենց կարողությամբ կիսվելու, սովորեցնելու ձգտումը, հաջողումը:
Անվանակարգ՝ Դիջիթեքը ինքնակրթության գործիք, Դիջիթեքը նախակրթարանում