Մեդիակրթության նոր գործիքի, միջոցի յուրացում-կիրառում

«Մեդիակրթության նոր գործիքի, միջոցի յուրացում-կիրառում» անվանակարգի հայտը պետք է համապատասխանի ներկայացված պահանջներին

 

  • Նոր մեդիագործիքի կիրառման օրինակի ներկայացում, այդ գործիքով ստեղծած նյութ, արված աշխատանք և գործիքի կիրառման ուղեցույց,
  • Նոր մեդիածրագրի կիրառման օրինակ, ծրագրով ստեղծված նյութեր, ծրագրի գործածման հնարավոր ոլորտներ, ծրագրի կիրառման ուղեցույց
  • Արդեն հայտնի մեդիածրագրերի կամ մեդիագործիքների նորովի կիրառումը հանրակրթության մեջ, նոր ոլորտներում գործածում
  • Ինքնուրույն ստեղծած նոր մեդիագործիք, մեդիածրագիր՝ իր ուղեցույցով:
  • Հունվարյան ճամբարի օրերին նոր մեդիագործիքի, ծրագրի կիրառման նախագիծ, կիրառման (նախագծի ընթացքի) լուսաբանում բլոգներում, ենթակայքերում

Մեդիագործիքի և ծրագրի ուղեցույցը կարող է ներկայացված լինել տեքստի կամ տեսաուղեցույցի տեսքով: Ուղեցույցում պետք է ներկայացված լինի գործիքի հնարավոր կիրառումը հանրակրթության մեջ: Ուղեցույցի մեջ ներառվում է նաև ծրագրի հղումը:

Բոլոր ներկայացվող նյութերը պետք է նախապես հրապարակված լինեն հայտատուի բլոգում կամ այլ մեդիաոլորտում (Youtube, Slideshare, սոցցանցեր և այլն):

Հայտատուն կարող է նաև նախագծել, թե ինչպես է իր հայթայթած, սովորած, յուրացրած, մշակած մեդիագործիքը կամ ծրագիրը տարածում, սովորեցնում (վիրտուալ դասընթացի ստեղծում, վարպետության դասի կազմակերպում ճամբարի ընթացքում, կրթական փոխանակումների միջոցով՝ ճամբարի ընթացքում, ինչպես նաև այլ նախագծերի մեջ ներառելով):

Անվանակարգի պատասխանատու՝

Լուսինե Բուշ

[email protected]