Դիջիթեք 2021-ի ամփոփում

Հանրակրթական դիջիթեք 2021-ը մեկնարկեց դեկտեմբերի 30-ից՝ ստուգատեսի նախատոնակով։ Մինչև հունվարի 7-ը մասնակիցները ներկայացրել են թվով 47 դիջիբացիկներ, ամանորյա մաղթանքների անիմացիաներ և տեսանյութեր։ Իսկ հունվարի 8-ից սկսած շուրջ երեք ճամբարային շաբաթը դիջիթեքյան էին՝ ամենաթվային ու ամենազարմանալի օֆլայն ու օնլայն վարպետության դասերով։ Սովորողների կողմից ստեղծված նոր կայքում ունեցանք 67 օնլայն, 115 օֆլայն դիջիպարապմունքների հայտ, 445 մասնակից գրանցվեց վարպետության դասերի համար, հրապարակվեց 53 լուսաբանում-նյութ։ Օֆլայն դասերից 11-ը վարել են սեբաստացի ծնողները, 9-ը՝ հրավիրյալ մասնագետները։

Որպես ձեռքբերում կարելի է առանձնացնել նոր ձևաչափով դիջիթեքի կազմակերպումը, իսկ որպես զարգացում՝ շարունակականության ապահովումը։ Այսինքն, նոր հարթակը հնարավորություն է տալիս սովորողներին, ծնողներին, ուսուցիչներին, ՏՏ մասնագետներին շարունակել օնլայն դիջիպարապմունքները՝ թվային ուսումնական գործիքների կիրառման փորձն ու գիտելիքները փոխանցելով այլոց։

Ստորև ներկայացված են նաև դպրոցների դիջիթեքյան դեսպանների ամփոփումները․

Դիջիթեք 2021-ի համակարգող՝ Հ․ Անտոնյան