Անվանակարգերի ծանոթագրություններ

Դիջիթեքը  նախակրթարանում. թվային միջոցի, ծրագրի կիրառում, մանկավարժական փորձի տարածում՝ հոդված, տեսադաս 

Ծանոթագրություն

Անվանակարգում կարող են ընդգրկվել հետևյալ ուղղությունները.

1. Թվային միջոցի, ծրագրի կիրառում, մանկավարժական փորձի տարածում. Ուղղված դաստիարակին. հոդված, ռադիոնյութեր,տեսադասեր, մոնտաժային ծրագրեր:

2. Թվային միջոցի, ծրագրի կիրառում ուղղված ծնողին. ընտանեկան նախագծերի  նկարահանում, ձայնագրում և մոնտաժ:

Դաստիարակը ներկայացնում է.

• տվյալ մանկավարժական փորձի տարածման համար նախատեսված աշխատանքների փաթեթը, որտեղ պետք է երևա, թե որ թվային միջոցներն ու գործիքներն են օգտագործվել այդ նախագծերը ստեղծելիս,
• արված աշխատանքից արդյունքներ. հոդվածներ,տեսադասեր,ռադիոնյութեր

Համակարգող՝ Նելլի Արղության ([email protected])

Դիջիթեքը  կրտսեր դպրոցում. թվային միջոցի, ծրագրի յուրացում,  մանկավարժական փորձի տարածում՝  հոդված, տեսադաս 

Ծանոթագրություն

Անվանակարգում կարող են ընդգրկվել հետևյալ աշխատանքները.
Սովորողների կողմից ներկայացվող՝
Համակարգչային որևէ ծրագրով, թվային որևէ միջոցով կատարված նախագծի արդյունք, աշխատանքների փաթեթ։
Դասավանդողների կողմից ներկայացվող՝
Համակարգչային որևէ ծրագրի ուսուցման տեսադաս/ երի փաթեթ, սովորողների կողմից այդ ծրագրով կատարված նախագծերի, աշխատանքների փաթեթ՝ կից մեթոդական հոդված կամ տեսադաս։

Համակարգող՝ Լուսինե Փաշայան([email protected])

Դիջիթեքը միջին և ավագ դպրոցներում
թվային  միջոցի, ծրագրի յուրացում, մանկավարժական փորձի տարածում՝ հոդված,  տեսադաս

Ծանոթագրություն

Անվանակարգը ենթադրում է թվային տարբեր միջոցներով ներկայացված մեդիանյութերի փաթեթ (դրանց տարածում սոցցանցերում), որոնց ստեղծման համար օգտագործվել են թվային գործիքներ և ներկայացնողի համար նոր ծրագիր: Ինչպես նաև անդրադարձ թվային միջոցներով արված աշխատանքին՝ տեսադասի կամ հոդվածի տեսքով:

Համակարգողներ՝ Հռիփսիմե ԳալստյանԻրինա Ապոյան ([email protected])

Հեղինակային կրթական բաց ցանց. կլոր սեղանի նախագծում-կազմակերպում

Ծանոթագրություն

  • Առցանց մենթորական աշխատանք մարզերի դպրոցների դասավանդողների հետ որպես կրթահամալիրում իրականացրած վերապատրաստումների շարունակություն․ ներկայացնել հոդվածի կամ տեսանյութի միջոցով։ 
  • Հեղինակային կրթական բաց ցանցի շրջանակներում կլոր սեղանի նախագծում-կազմակերպում
  • Հեղինակային կրթական բաց ցանցով իրականացրած կրթական փոխանակումների նախագծերի ընթացքի, արդյունքների ներկայացում հոդվածի, տեսանյութի կամ ամփոփիչ նյութերի փաթեթի տեսքով
  •  Վարպետության դասերի կազամակերպում գործընկեր դպրոցներում
  • Հեղինակային կրթական ծրագրի տարածում մեդիամիջավայրում․ տեսանյութերի, տեսադասերի պատրաստում, մեդիան ծրագրի տարածման գործիք

Համակարգող՝ Տաթև Աբրահամյան ([email protected])

Դիջիթեքը լրացուցիչ կրթության, ինքնակրթության գործիք

Ծանոթագրություն

Անվանակարգում կարող են ընդգրկել հետևյալ ուղղությունները.

1. Լրացուցիչ կրթությունը՝ որպես տնային առաջադրանքի փաթեթ:

2. Լրացուցիչ կրթությունը՝ որպես սովորողի ընտրած դասընթացի լրացուցիչ ուսուցում (նախասիրության, օժտվածության զարգացման և այլն):

Դասավանդողը ներկայացնում է.

* տվյալ առարկայի համար նախատեսված առաջադրանքների փաթեթը, կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագիծը, ծրագիրը. պետք է երևա, թե որ թվային միջոցներն ու գործիքներն են օգտագործվել առաջադրանքը կազմելիս, կատարելիս.

* արված աշխատանքից արդյունքներ.

Սովորողը ներկայացնում է.

* իրականացրած աշխատանքը/աշխատանքները (մեդիափաթեթը), որ կատարվել է ուսպլանից դուրս, Լրացուցիչ կրթությունը կարող է իրականացվել կրթահամալիրում կամ կրթահամալիրից դուրս:

Լրացուցիչ կրթությունը կարող է իրականացվել կրթահամալիրում կամ կրթահամալիրից դուրս:

Համակարգողներ՝ Անահիտ Հարությունյան, Մաթևոսյան Հասմիկ

Հեռավար ուսուցման հեղինակային նյութերի փաթեթ 

Ծանոթագրություն

Հեռավար ուսուցման նյութերի դիջիփաթեթը ենթադրում է, որ պիտի ներառի.

  1. Ինքնուրույն ուսումնասիրման համար նախատեսվող նյութեր կամ դրանց հղումները՝ համապատասխան առաջադրանքներով (այսինչ տեսական նյութը ուսումնասիրիր, փորձիր հասկանալ)։
  2. Առաջադրանքների տեքստեր՝ լրացուցիչ ուղեղույցներով (այսինչ առաջադրանքը կատարելիս օգտագործիր այսինչ սկզբունքը, հավասարումը, կաղապարը և այլն)։
  3. Փաթեթի կիրառման կարճ ուղեցույց (ինչպես է հարմար օգտագործել փաթեթը, ինչպես է հնարավոր այն տեղայնացնել կամ հարմարեցնել կոնկրետ սովորողին)։

Համակարգող՝ Ղազարյան Հասմիկ ([email protected])

Վարպետության դասերի դիջի-փաթեթ

Ծանոթագրություն

Վարպետության դասերի հետևողական կազմակերպման և ներկայացման արդյունքում ստեղծված մեդիափաթեթ, որը կարող է օգտակար լինել այլոց համար: 

Համակարգող՝  Նունե Մովսիսյան ([email protected])