Հանրակրթական դիջիթեք 2017

Հանրակրթական դիջիթեք 9-րդ միջազգային ստուգատես

 

Աջակից՝                          ՀՀ   ԿԳՆ

Կազմակերպիչ՝             Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Պաշտոնական կայք      edudigitech.mskh.am

Նպատակը՝                 Ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողի, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը, տարածումը:  

Անվանակարգերը

Հանրակրթական Դիջիթեքին ներկայացվում են 2016թ. փետրվարի 1-ից հետո ստեղծված նյութերը` նկարագրությամբ, մեթոդական հոդվածով:

  1. Մեդիակրթության նոր գործիքի, միջոցի յուրացում-կիրառում
  2. Ուսումնական պարապմունքների նոր կազմակերպում
  3. Կրթական ծրագրի նոր կազմակերպում
  4. Գործուն աջակցություն Հանրակրթական Դիջիթեքին, Հանրակրթական Դիջիթեքի տարածում
  5. Ուսումնական-ստեղծագործական հավաքի, պլեների, ճամբարի նախագիծ
  6. Դիջիթեքը նախակրթարանում
  7. Դիջիթեքը շրջանավարտի գործիք
  8. Դիջիթեքը ընտանիքում
  9. Դիջիթեքը լրացուցիչ կրթության գործիք
  10. Դիջիթեքը ինքնակրթության գործիք
  11. Առցանց ուսուցման նյութերի փաթեթ
  12. Հանրակրթության մեդիասպասարկում
  13. Ուսումնական բլոգը՝ դասագիրք

Աշխատակարգ

Նոյեմբերի 28-ից Դիջիթեք 2017-ի նախապատրաստական աշխատանքների մեկնարկ, անվանակարգերի պահանջների լրամշակում, պատասխանատուների ամենշաբաթյա հավաքներ, գովազդների պատրաստում, տարածում:

Հունվարի 9-ից հունվարի 29-ը՝ մրցութային նյութերի հրապարակում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում. անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում: Հայտում գրանցվում են ըստ անվանակարգի ներկայացվող նյութերի փաթեթը, նկարագրությունը, մեթոդական հոդվածը, առկայության դեպքում` նաև այլ նյութեր, որպես արդյունք:

Հունվարի 23-27-ը դիջիթեքյան շաբաթ. ստուգատեսային աշխատանքների բաց գնահատում, վարպետության դասերի կազմակերպում

Փետրվարի 3-ին- հատուկ, խրախուսական, անվանական մրցանակների հանձնում նախաձեռնող անհատների, խմբերի, կազմակերպությունների կողմից

Փետրվարի 3-ին – մրցանակային աշխատաքների հրապարակում

Հանրակրթական դիջիթեքի մրցանակը ստեղծագործական ճամբարի ուղեգիրն է։ Հատուկ, խրախուսական, անվանական մրցանակներ հայտարարում և հանձնում են նախաձեռնող անհատները, խմբերը, կազմակերպությունները:

Կրթահամալիրը արտերկրից ներկայացված հայտի և հոդվածի հայերեն թարգմանությունն ապահովվում է: Ցանկացողները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից: Կրթահամալիրի կրթական բոլոր օբյեկտներում մշտապես գործում է անլար ինտերնետ:

35 comments to Հանրակրթական դիջիթեք 2017