Գնահատման կարգ

Ստուգատեսի նյութերի ընդունումը, գրանցումը, գնահատումը կատարվում է Հանրակրթական Դիջիթեքի պաշտոնական կայքէջում՝ մատչելի յուրաքանչյուր օգտատերի համար։

Ստուգատեսի մասնակցության հայտը լրացվում է կայքում։  Ստուգատեսի հայտը կարող է լրացնել թե՛ ներկայացվող աշխատանքի հեղինակը, թե՛ այլ մեկը՝ դասավանդող, ծնող, սովորող։ Եթե այլ անձի կողմից ներկայացված նյութի հեղինակը համաձայն չէ նյութի ներկայացման հետ, տեղեկացնում է անվանակարգի պատասխանատուին, և հայտը հեռացվում է կայքից։

Անվանակարգի պատասխանատուն. ․

հունվարի 9-ից  մինչև հունվարի 29-ը ընդունում է հայտերը և
– գրանցում, եթե դրանք համապատասխանում են պահանջներին
– անհամապատասխանության մասին դիտարկումն ուղարկում է հայտատուին, նյութի հեղինակին և այդ մասին նշում անում
– եթե նյութը համապատասխանում է այլ անվանակարգի, փոխում է հայտի անվանակարգը՝ այդ մասին տեղեկացնելով հայտի,նյութի հեղինակին, տվյալ անվանակարգի պատասխանատուին

· անվանակարգին ներկայացված նյութերի մասին տեղեկանքը հրապարակում է Հանրակրթական Դիջիթեքի կայքում:

Մինչև հունվարի 29-ը մասնակիցը կարող է լրացնել, լրամշակել, փոխել նյութը, հայտը կամ այն ներկայացնել մեկ այլանվանակարգում։ Պատասխանատուի դիտարկման հետ անհամաձայնության դեպքում մասնակիցը կարող է լրացուցիչհիմնավորում բերել կամ հարցը քննարկել Հանրակրթական Դիջիթեք 2017-ի խորհրդում, որը կազմված է Դիջիթեքի և անվանակարգերի պատասխանատուներից։

·  Հունվարի 9-ից հրապարակվում են ստուգատեսին ներկայացված աշխատանքները:

· Հունվարի 23-ից հունվարի 27-ը կատարվում է առցանց, բաց քվեարկում:

· Փետրվարի 3-ին հրապարակվում են մրցանակային աշխատանքները:

Մրցանակակիր աշխատանքներն ընտրվում են և հանձնաժողովի կողմից, և առցանց քննարկման արդյունքներում: